Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

ԱՄՆ-ը ԵՄ-ին «փչացրեց» և վասալացրեց․ Արցախն ու Հայաստանը՝ ԵՄ-ական ռասիզմի զոհ

ԱՄՆ-ը ԵՄ-ին «փչացրեց» և վասալացրեց․ Արցախն ու Հայաստանը՝ ԵՄ-ական ռասիզմի զոհ
28.07.2025 | 20:28

Ավարտվեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի բանակցությունները։ Կնքվեց համաձայնագիր։ Այդ համաձայնագրով ԵՄ-ը, բառիս բուն իմաստով, «կզեց» ԱՄՆ-ի տակ։ Դա ԵՄ-ի տնտեսության հերն անիծող և ԱՄՆ տնտեսությունը փրկելու համաձայնագիր էր։

Բանն այն է, որ ԱՄՆ-ը ԵՄ-ի վրա դնում է իր շուկա ներմուծման 15-տոկոսանոց մաքսատուրքեր, իսկ ԱՄՆ-ի համար ԵՄ-ում զրոյական տուրքեր են սահմանվում։

ԵՄ-ը պետք է հարյուրավոր միլիարդ դոլարի ներդրումներ անի ԱՄ-ում, գնի ԱՄՆ թանկ էներգակիրները՝ հրաժարվելով ռուսականից, զարգացնի ԱՄՆ ռազմարդյունաբերությունը, ֆինանսավորի ուկրաինական պատերազմը՝ զենքն ԱՄՆ-ից գնելով, սեփական տնտեսության զարգացումը ստորադասի ԱՄՆ-ի տնտեսությանը։

Մի խոսքով, ԱՄՆ-ը վասալացրեց ԵՄ-ին։ Այն ԵՄ-ին, որն այսօր գործնականում ռասիստական գաղափարախոսություն է որդեգել՝ որպես մանրադրամ օգտագործելով այլ ժողովուրդներին ու պետություններին (Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Արցախ և այլն)։ Իրենք թիրախավորել են ՌԴ-ին, իսկ գինը վճարում են ԵՄ-ի շարքային քաղաքացիներն ու այլ երկրների ժողովուրդները։

Սա այն ԵՄ-ն է, որ, իբր, պետք է ՀՀ-ի համար անվտանգություն ապահովի։ Առնվազն ավարտված ապուշ պետք է լինել ԵՄ-ի վրա անվտանգային հույս դնելով և ռասիստ եվրաչինովնիկներին հավատալով։

Նիկոլ Փաշինյանն այս ամենը շատ լավ հասկանում է, բայց սեփական կաշվի փրկության համար համաձայնել է ուրսուլաների օգտագործման գործիքը դառնալ։

Հ․Գ․ ԱՄՆ-ԵՄ տնտեսական համաձայնագրից հետո եվրոպական երկրների ժողովուրդները պետք է սրբեն իրենց ռասիստ ու ստրկամիտ վերնախավերին։

Եթե ԵՄ-ն ուզում է փրկվել, ապա պետք է վռնդի ուրսուլաներին, միշելներին, մակրոններին։ Վերջիններս, ի դեպ, ուղիղ պատասխանատվություն են կրում Արցախի կործանման ու արցախահայերի էթնիկ զտման համար։ Մեր հայրենակիցները ԵՄ չինովնիկների դավանած ռասիստական գաղափարախոսության զոհը դարձան։ Այս ռասիստների համար Ադրբեջանի գազն ավելի կարևոր է, քան արցախցու կյանքն ու ընդհանրապես ամբողջ Հայաստանը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3699

Մեկնաբանություններ