Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Իշխանափոխությունից հետո սա չպիտի կարողանա իր գույնը փոխել

Իշխանափոխությունից հետո սա չպիտի կարողանա իր գույնը փոխել
02.08.2025 | 14:45

Սրա նման վնասակարը, որը իրեն «միամիտ գառի տեղ դրած վանքի հավերն է ուտում», Հայաստանի քաղաքական քարտեզում տեղ ունենալու ո՛չ քաղաքական ու ո՛չ էլ բարոյական իրավունք չունի։

Նախագահի ինստիտուտը պահվել է ներազգային համերաշխության երաշխավորման համար, և ո՛չ թե Փաշինյանի մոտ նախագահ աշխատելու։

Էս անպիտանը սովորական քպ-ական է, առանց որևէ մարդկային կամ բարոյական արժանիքի:

Դրա համար ոչ թե սրա հայտարարությունները պետք է քննարկել, այլ պարզապես պետք է հիշել, որ իշխանափոխությունից հետո սա չպիտի կարողանա իր գույնը փոխել, սրան պետք է վերաբերվել որպես սովորական նիկոլականի:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3539

Մեկնաբանություններ