Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Չի լինելու միջանցք և Թուրան՝ Ռուսաստանի հաշվին

Չի լինելու միջանցք և Թուրան՝ Ռուսաստանի հաշվին
17.08.2025 | 11:49

Պարզվում է, փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակի երջանկությունը կարճատև էր, քիչ հիացան սրանք իրենց Զանգեզուրի գամբիտով, և երեկ սույն կենդանիների մուրազը, մեղմ ասած, մահացավ:

Սրանց կբացատրվի, որ չի լինելու միջանցք և Թուրան՝ Ռուսաստանի հաշվին:

Դե, Հայաստանն արդեն վաղուց սուբյեկտ չէ, որ հաշիվ ունենա:

Իսկ երեկ նույն բանը բացատրվել է Թրամփին:

Նա հասկացել է միանգամից:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4119

Մեկնաբանություններ