Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Չգիտեմ՝ սրա գրողն ինչի՞ ազդեցության տակ է եղել

Չգիտեմ՝ սրա գրողն ինչի՞ ազդեցության տակ է եղել
09.09.2025 | 12:02

Պատահաբար բացեցի 3-րդ դասարանի Մայրենիի դասագիրքը ու ինչպես ասում են՝ երանի չբացեի։

«Ճաշակ» ու «մակարդակ» եմ ասել։

Չգիտեմ՝ սրա գրողն ինչի՞ ազդեցության տակ է եղել, բայց այս դասագիրքը դպրոց մտցնել թույլ տվողին, ուղղակի պետք է զսպաշապիկ հագցնել և ուղարկել հարկադիր բուժման։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ.Գ.

Հաջորդիվ մի «հրաշք» տեքստ էլ 2025թ․ «հանճարեղ» Այբբենարանից կտեղադրեմ։

Դիտվել է՝ 4679

Մեկնաբանություններ