Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Սրբազանի և մյուս ապօրինի բանտարկվածների համար պայքարը նախ և առաջ պիտի մղենք մենք՝ հայ ժողովուրդը

Սրբազանի և մյուս ապօրինի բանտարկվածների համար պայքարը նախ և առաջ պիտի մղենք մենք՝ հայ ժողովուրդը
04.10.2025 | 14:27

Անաստվածներն ու անհայրենիքներն իրենց սատանայական խրախճանքի մեջ են՝ ինքնահաստատվելով աստվածասեր և հայրենատեր մարդկանց ճակատագրերի հաշվին։

Միքայել սրբազանի և մյուս քաղբանտարկյալների մասին այսօր առավոտյան (03․10․2025), մինչև դատավճիռը խոսել էի միջազգային հավաքի ընթացքում՝ նաև սեփական օրինակի վրա բացատրելով, թե ինչպես է պոպուլիստ Նիկոլը վերածվել նոր սերնդի բռնապետի։

Հոգու խորքում բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են։

ԵՄ անդամության փուչիկը և Թրամփ-ուղին ծխածածկույթ են դարձել երկրի ներսում ռեպրեսիաների նոր ալիքի համար, յուրահատուկ ինդուլգենցիա։

Սրբազանի և մյուս ապօրինի բանտարկվածների համար պայքարը նախ և առաջ պիտի մղենք մենք՝ հայ ժողովուրդը։

Չէ՞ որ հենց իր զավակների գլխին է ճոճվում յաթաղանի վերածված երկաթե մուրճը։

Ազատությու՛ն Միքայել սրբազանին:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 9194

Մեկնաբանություններ