Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Հաջորդ սերունդների համար հոկտեմբերի 6-ը պետք է հռչակվի ուրացման օր

Հաջորդ սերունդների համար հոկտեմբերի 6-ը պետք է հռչակվի ուրացման օր
06.10.2025 | 16:01

Պատմության մեջ կան ուրացման դեպքեր։

Ինձ հայտնիներից ամենասարսափելին երկուսն են։ Առաջինը, երբ Պետրոսն ուրացավ Հիսուսին, երկրորդը, երբ 2022-ին՝ այս օրը, նիկոլը Պրահայում ուրացավ Արցախը, ուրանալով հայկական երկրորդ պետությունը։

Դրանով ավարտը տվեց Հայոց պատմության նորագույն շրջանի ամենափառահեղ հատվածի, հազարավոր տղաների ինքնազոհությանը, սկիզբ դնելով Հայաստանի Հանրապետության անկմանը։

Չեմ ուզում երկար խոսել հետևանքների մասին, բոլորին են հայտնի, բայց կարևոր է, որ մեր տոնացույցում, հաջորդ սերունդների համար հոկտեմբերի 6-ը հռչակվի ուրացման օր, և այդ օրը մարդիկ մշտապես իրենց վերաբերմունքը հայտնեն, բոլոր մորթապաշտներին։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5957

Մեկնաբանություններ