ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Չեմ կարող լուռ հետևել այս տեսակ ապօրինություններին

Չեմ կարող լուռ հետևել այս տեսակ ապօրինություններին
16.10.2025 | 13:22

Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյան, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի Թեմի Առաջնորդ։

Գիտեմ, որ Ձեր համեստությունից հաղթված թույլ չէիք տար, որ գրեի, բայց չեմ կարող լուռ հետևել այս տեսակ ապօրինություններին, որոնք տեղի են ունենում Ձերդ Սրբազնության և Ձեր Տիրախնամ թեմի շատ նախանձախնդիր Քահանա Եղբայրներիս հանդեպ։

Պատիվ եմ համարում, որ 2016 թ.-ին` Ղևոնդեանց քահանայից տոնի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իմ 12 քահանա եղբայրների հետ միասին հենց Ձերդ Սրբազնության ձեռամբ և օրհնությամբ ընդունեցի քահանայական Սուրբ Օծությունը և Ձեռնադրությունը։ Մեծագույն ուրախություն է, որ հենց Դուք էք իմ Հոգևոր Ծնողը, ում տեսչության ժամանակ առաջին անգամ ոտք դրեցի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց և շատ ուսանողներ, որոնք այսօր հոգևորականներ են և իրենց ծառայությունն են բերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում, Ձերդ Սրբազնության հայրական հոգատար հայացքի ներքո են ձևավորվել և դաստիարակվել որպես եկեղեցականներ։

Ձեզանից սովորեցինք և Դուք օրինակ դարձաք մեզ համար, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը, եկեղեցին, ընկերը, իչպիսի արժանապատվության կրող պետք է լինի Քրիստոնյա Հայ Տղամարդը և առհասարակ։

Վստահ եմ՝ սա ևս կանցնի և շատերը կանցնեն, բայց Ձեր տեսակը կմնա որպես օրինակ շատերիս համար։

Որդիական խոնարհությամբ և աղոթքներով՝

Զարեհ քահանա ԱՇՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 3112

Մեկնաբանություններ