Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Պայքարն ընթանում է քրիստոնյաների ու դավանափոխների միջև

Պայքարն ընթանում է քրիստոնյաների ու դավանափոխների միջև
18.10.2025 | 16:08

Նոր փուլ ենք մտել, պայքարն ընթանում է քրիստոնյաների ու դավանափոխների միջև։

Չշփոթել քրիստոնյաներին հավատացյալների հետ, դա հարցի պարզեցում է, խոսքը քաղաքակրթական ու արժեքային համակարգի մասին է։

Իսկ դավանափոխները Դոստոևսկու Չարքերն են` նիհիլիստները, ինքնության մերժողներն ու ավիրողները։

Կաթողիկոսի անձը երկրորդական է, դա ընդամենը պատրվակ է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3828

Մեկնաբանություններ