«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանությունների՝ «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված ակնհայտ քաղաքական այս քայլը

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանությունների՝ «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված ակնհայտ քաղաքական այս քայլը
21.10.2025 | 18:53

Հայտարարություն

Հոկտեմբերի 21-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Ակնհայտ է, որ այս փոփոխության իրական պատճառը «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու իշխանության որոշումն է, ինչի սպասարկմանն էլ ուղղված է մակերեսային հիմնավորումներով խորհրդարան բերված օրենքի նախագիծը:

Հանրային հեռարձակողների կազմում կատարվող այս փոփոխությունը գործող իշխանության կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ վարվող պայքարի տրամաբանական շարունակությունն է, ինչի հիմքերը դրվել էին շատ ավելի վաղ՝ երբ բացահայտորեն սկսվել էր ազգային արժեքների, հայկական ինքնության դեմ ամենաբարձր մակարդակով հովանավորվող քարոզչությունը: Ամենակեղտոտ քաղաքական նպատակադրումներով «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված այս քայլը բազմապատիկ դատապարտելի է այն դեպքում, երբ Հայ Առաքելական եկեղեցու հետ օրգանապես կապված հեռուստաընկերությունը պահպանել է իր քաղաքական զսպվածությունն ու բացառապես հոգևոր-մշակութային, կրթական ուղղվածությունն անգամ ՀԱԵ-ի դեմ ամենալկտի գործողությունների պայմաններում:

Այսօր՝ Հանրային հեռարձակողների կազմից դուրս թողնելով «Շողակաթ» հեռուստաընկերությանը, իշխանությունը լուծում է ոչ միայն Եկեղեցուն ևս մեկ հարված հասցնելու իրավիճակային խնդիր, այլ փորձում է սահմանափակել եզակի հեռուստաընկերությանը սփռումը, որը հետևողականորեն զբաղված է հոգևոր, ազգային արժեքների պահպանմամբ ու պրոֆեսիոնալ մատուցմամբ: Այն, ինչը հակոտնյա է գործող իշխանության որդեգրած անարժեք, հակաազգային քաղաքականությանը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանությունների՝ «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված ակնհայտ քաղաքական այս քայլը և պահանջում է հետ կանչել օրինագիծն Ազգային ժողովից: Միևնույն ժամանակ լրագրողական համայնքին, մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններին հորդորում ենք գործուն միջոցներով պաշտպանել «Շողակաթ» հեռուստաընկերության՝ Հանրային հեռարձակողների շարքում մնալու իրավունքը:

Հայաստանի ժուռնալիստների միություն

Դիտվել է՝ 3274

Մեկնաբանություններ