Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Քանի դեռ Բաքվի բռնապետը կա, երբեք չի լինի խաղաղության պայմանագիր

Քանի դեռ Բաքվի բռնապետը կա, երբեք չի լինի խաղաղության պայմանագիր
04.11.2025 | 18:08

Տարիներ առաջ, մինչև 2020-ի պատերազմը, Բաքվի բռնապետը Գանձակում մասնակցում էր պատմության թանգարանի բացմանը։

Կանգ է առնում մի քարտեզի մոտ և սկսում է կարդալ Հայաստանի Հանրապետության տեղանունները, որոնք գրված են լինում ճիշտ այնպես, ինչպես կա ՀՀ-ում։ Տեղն ու տեղը ուղիղ եթերով, աշխատանքից հեռացնելու հրաման է տալիս նորաբաց թանգարանի տնօրենին, այնուհետև հրահանգում քարտեզը տեղում ապամոնտաժել իր աչքի առաջ ու փոխարենը կախել քարտեզ , որտեղ ՀՀ-ի տեղանունները, աշխարհագրական անունները գրված կլինեն հորինված ադրբեջանական անվանումներով։ Բաքվի բռնապետը մշտապես Հայի ու Հայաստանի թեման թեժացնում է, քանի որ հենց դա է իր պաշտոնավարման երկարակեցությունը։ Կարճ ասած, շարքային ադրբեջանցուն սարսափի մեջ է պահում, որ եթե ինքը չլինի, ապա Ադրբեջանը կորած է․․․

Ասել եմ ու կասեմ՝ քանի դեռ Բաքվի բռնապետը կա իշխանության, երբեք չի լինի խաղաղության պայմանագիր։ Մոռացեք դրա մասին։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3422

Մեկնաբանություններ