Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Արևմուտքը մշտապես խաղարկելու է թյուրքական խաղաքարտը

Արևմուտքը մշտապես խաղարկելու է թյուրքական խաղաքարտը
09.11.2025 | 15:06

Բաքվում Երկրորդ ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի զորահանդեսին մասնակցել են նաև Թուրքիայի և Պակիստանի նախագահները՝ որպես հաղթող եռյակ դաշինքի մասնակիցներ: Արևմտյան լրատվամիջոցները և հատկապես բրիտանականը, լրիվ դրական ենթատեքստով են ներկայացնում այս հաղթանակը: Բան չունեմ ասելու, թուրք-ադրբեջանական կողմը միշտ էլ գերակա է եղել արևմտյան ստրատեգների և քաղաքական էլիտաների մոտ: Հակառակը չէր էլ կարող լինել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Ադրբեջանը էներգակիրներ ունի և Իրանի դեմ կարող է պլացդարմ լինել, իսկ թյուրքական աշխարհի համախմբումը հերթական ականն է ռուսական բազմազգ պետությունը փլուզելու համար: Այսինքն, и ёжику понятно, որ Արևմուտքը միշտ խաղալու է թյուրքական խաղաքարտը Ռուսաստանի դեմ գլոբալ պայքարում:

Այս ամբողջ համապատկերում պարզ է, որ Արցախի հանրապետության ոչնչացումը անկասկած համապատասխանում էր Հավաքական Արևմուտքի շահերին, որովհետև ոչնչացվում էր ռուսական ազդեցության հենակետերից մեկը տարածաշրջանում: Ապացուցման կարիք չունեցող այս բացարձակ իրողությունները հաշվի առնելով՝ պետք է մշակվեն մեր արտաքին քաղաքականության վեկտորները: Մի երկու շաբաթ առաջ էր՝ եվրոպական մի մեծ ֆորումում Ալիևն ու Մակրոնը ջերմորեն ողջագուրվում էին ու լիաթոք ծիծաղում: Ամեն ինչ պարզ է:

Ի դեպ, բուն Եվրոպայում սերբերը նույնպես դիտարկվում են պրոռուսական ժողովուրդ, դրա համար էլ մինչ օրս արժանանում են հարված հարվածի հետևից: Հիմա էլ գրանտակեր ՀԿ-ներով նոր գունավոր հեղափոխություն են գեներացնում Բելգրադում:

Եվ վերջում՝ բոլոր արևմտամետներին, եվրաքվեականներին, վիլսոնասերներին բոցավառ ողջույն և ի գործ: Մնաց երկու կարևոր գործ, դա էլ որ լինի, ամեն ինչ կավարտվի, բայց վախենում եմ բարձրաձայնել, չնայած, հասկացողները կկռահեն:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 8137

Մեկնաբանություններ