Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Շլացնող փառք

Շլացնող փառք
17.11.2025 | 21:59
Նոյեմբերի 18
Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր Երուսաղեմ, քանզի հասել է
քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագել (Ես. Կ. 1):
Տիրոջ Փառքն Իր նկարագրի գեղեցկությունն է:
Այն կծագի ձեզ վրա, երբ դուք դառնաք նրան ու տեսնեք. թեև երկրի վրա այն կարելի է նշմարել միայն մասնակի կերպով:
Աստծո սիրո ու սրբության գեղեցկությունը իրոք շլացուցիչ է. այնպես որ մահկանացուները չեն կարող այն իրապես տեսնել: Տիրոջ Փառքը կարող է ծագել ձեզ վրա նաև այն ժամանակ, երբ դուք ցոլացնեք այդ փառքը ձեր կյանքի ապրումով, երբ սիրով, համբերությամբ, ծառայությամբ, մաքրությամբ, թե դուք Ինձ հետ եք եղել, ձեր Տիրոջ ու Փրկչի հետ:
Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ