Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Փաշինյանը փորձում է վերախաղարկել իր՝ «սպիտակի ու սևի», «նախկինի ու ներկայի» հնարքը՝ արդեն մի փոքր այլ երանգով

Փաշինյանը փորձում է վերախաղարկել իր՝ «սպիտակի ու սևի», «նախկինի ու ներկայի» հնարքը՝ արդեն մի փոքր այլ երանգով
24.11.2025 | 12:15

Մի խոսքով, իշխանությունների ու նրանց սատելիտների ցանկությունն է, որ, օրինակ, Քոչարյանը չմասնակցի ընտրություններին, Սամվել Կարապետյանը չմասնակցի, Սերժ Սարգսյանը չմասնակցի, Գագիկ Ծառուկյանը չմասնակցի:

Բայց ոնց որ «ժողբաստիոնից» էինք խոսում, հը՞: ՈՒրեմն, որոշողը միմիայն ընտրողն է, հասարակությունն է: Դուք ո՞վ եք, ընդհանրապես: Ընտրություններով չի որոշվու՞մ: ՈՒ ոչ միայն ընտրություններով, ի դեպ: Եթե նշված (նաև՝ չնշված) գործիչներ կան, որոնց հրապարակային խոսքը հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մարդկանց է հետաքրքրում, եթե նրանց կոչով հրապարակներ ու փողոցներ են լցվում, դուք այդ ո՞վ եղաք, որ որոշեք, թե ով զբաղվի քաղաքականությամբ, ով՝ ոչ, ով մասնակցի կամ չմասնակցի որևէ ընտրության կամ այլ քաղաքական գործընթացի:

Եթե հասարակությունն ընդունում է այս կամ այն ուժին, ուրեմն՝ դա է ճիշտը:

Կրկնենք, հասկանալի է, իհարկե, որ «կես տոկոսանոցներն» ուզում են մի կերպ «պլստալ» խորհրդարան, ինչով կկատարվի մանկության իրենց երկնագույն երազանքը: Հասկանալի է նաև, որ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով պահել իշխանությունը, որպեսզի երբևէ չկանգնի պատասխանատվության առաջ: Բայց ի՞նչ կապ ունեն նրանց ցանկությունները Հայաստանի շահերի, ժողովրդի ցանկությունների և հավաքական նպատակադրումների հետ:

Փաշինյանն էլ, նրա օտարերկրյա շահառուներն էլ հրաշալի հասկանում են, որ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների դեպքում ՔՊ-ն (Փաշինյանը) վերարտադրվելու գրեթե ոչ մի շանս չունի: ՈՒստի, հնարավոր է՝ նաև օտարերկրյա շահառուների խորհրդով, Փաշինյանը ցանկանում է քաղաքական մրցակցության հնարավորությունն արհեստականորեն սահմանափակել: Դա իրեն վերարտադրվելու շանս կտա: Եթե Փաշինյանը վստահ լիներ, որ առանց բռնաճնշումների, հետապնդումների ու հալածանքների, առանց ահաբեկումների ու ոստիկանական տեռորի, առանց ռեպրեսիվ մարմինների միջամտության, առանց անօրինականությունների կարող էր ինքնավերարտադրվել, նման հուսահատ քայլերի չէր դիմի:

Վերջապես, զավեշտական է հնչում Փաշինյանի հայտարարությունը «նախկին-ներկայի» պահով: Դա այն քարոզչական «ուղտն» է, որին նստած նա 2018-ին մտավ ոչ միայն Հանրային ռադիոյի շենք, այլև կառավարության: Հիմա ի՞նչ, ուզում է ասել, որ ինքը ցանկանում է «պադնոժկա» անե՞լ (ոտք գցել) իր իսկ քարոզչական «ուղտին»:

Իհարկե, ոչ: Իրականում Փաշինյանը փորձում է վերախաղարկել իր՝ «սպիտակի ու սևի», «նախկինի ու ներկայի» հնարքը՝ արդեն մի փոքր այլ երանգով, արտաքուստ «հրեշտակային», իսկ իրականում միայնակ, առանց ընդդիմադիրների ընտրությունների գնալու փափագով:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3601

Մեկնաբանություններ