Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Գոնե ձևի համար մի բան ասեք

Գոնե ձևի համար մի բան ասեք
27.11.2025 | 13:01

Սիրիայում սկսվել են զանգվածային բողոքներ այն բանից հետո, երբ ծայրահեղ իսլամիստները հարձակումներ գործեցին ալավիների և հայերի նկատմամբ Հոմսում (հղումը՝ https://www.facebook.com/watch?v=25539987032299312

Իրականում այն բանից հետո, երբ ներկայիս հայկական իշխանությունն ամբողջությամբ հրաժարվեց աշխարհի հայության միավորման գաղափարից և մասնավորապես Սփյուռքից, որևէ արձագանքի սպասել հայկական իշխանություններից պարզապես պետք չէ։

Բայց գոնե ձևի համար մի բան ասեք, գոնե այն պատճառով, որ դեռ ձեզ հայ եք համարում, ինչ-որ կերպ արձագանքե՛ք, որովհետև արդեն իսկ անհնար է տանել այն գիտակցումը, որ Մայր Հայաստանն այլևս չի հանդիսանում աշխարհասփյուռ հայության պաշտպանն ու տունը, այլ դարձել է փոքր մի գրասենյակ՝ թուրք–ադրբեջանական նախագծերը, իսկ մասամբ էլ ինչ–որ TRIPP–ները իրականացնելու համար։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ