Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Նախաամանորի գայթակղության հոտը

Նախաամանորի գայթակղության հոտը
22.12.2025 | 18:13

Դրսի դռան կողքը մի մետաղյա սեյֆ ունեինք։ Արդեն էս օրերին կամ երևի ավելի շուտ մաման Նոր տարվա խնձորը, տանձը, մանդարինը, նարինջը առանձին-առանձին թղթերի մեջ էր փաթաթում ու շարում էդ սեյֆի մեջ։ Պնդուկը, պոպոքը, նուշը էլի առանձին-առանձին կտորե տոպրակների մեջ էր լցնում ու դնում սեյֆը։ Էն մնացած բաներն էլ, որ հնարավոր էր մի քիչ շուտ առնել ու պահել մինչև Նոր տարի, էլի սեյֆում էին։ Հետո սեյֆի դուռը փակում էր, բայց բանալին երբեք չէր պահում, կախում էր պատից՝ հենց սեյֆի կողքը։

Մաման մանկավարժություն չէր ուսումնասիրել, հաստատ չէր կարդացել Պեստալոցի, Սուխոմլինսկի, Մակարենկո, բայց, չգիտես` ոնց էր լինում, որ մինչև Նոր տարի մի քոռ պնդուկ անգամ, մի մանդարին անգամ չէր պակասում։ Երբեք չէր ստուգում, չէր հաշվում, ուտեի՝ չէր իմանա, իմանար էլ, բան չէր ասի։

Որ ասեմ՝ գայթակղությանը դիմանալը դժվար էր, չէ՛, բոլորովին դժվար չէր։ Ճիշտ ա, սեյֆից էնքան ուժեղ էր Նոր տարվա հոտը գալիս, որ անգամ Նոր տարվանից էդքան չէր գալիս, բայց էդ հոտի հետ խառնված էր վստահության հոտը, հավատի հոտը, իմ մանկական խմոր հոգու մեջ մարդ տեսնելու հոտը, ու դա շատ ավելի ուժեղ էր, շատ ավելի կարևոր:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5709

Մեկնաբանություններ