Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Նոր նախագիծ

Նոր նախագիծ
04.01.2026 | 11:00

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների կողմից, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, առաջին անգամ՝ սահմանափակ քանակով, տպագրվել է «Սուրբ Ծնունդ» փազլ, որը թանգարանային փազլների շարքի առաջինն է:

Փազլը խաղալիք չէ՝ բառիս սովորական իմաստով, և ոչ էլ պարզապես տոնական հուշանվեր։ Այս փազլը երեխայի հետ զրույցի առանձնահատուկ ձև է՝ խաղի միջոցով։

Փազլը դառնում է առաջին շփումը հայկական մանրանկարչության աշխարհի հետ՝ նրա խորհրդանիշերի, ռիթմի, աստվածաբանական իմաստի և գեղարվեստական խորության հետ։ Խաղային ձևաչափով երեխան ծանոթանում է ոչ միայն կրոնական սյուժեին, այլև հայկական արվեստին՝ որպես սեփական մշակույթի կենդանի մաս։

Պատկերը հավաքելով՝ նա աստիճանաբար սկսում է ուշադիր նայել, ընտելանալ, տարբերակել մանրամասները և աննկատ կերպով սիրահարվել։

Հենց այսպիսի աննկատ ձևով է հնարավոր ամենակարևորը՝ առանց ճնշման և խրատականության երեխային բերել դեպի գեղեցկություն, իսկ գեղեցկության միջոցով՝ դեպի հավատք։

Հայկական մանրանկարչությունը, որպես մեր պատմության և հոգևոր ավանդույթի առանցքային երևույթներից մեկը, դառնում է հասկանալի և մոտիկ, դադարում է լինել թանգարանային հեռավորություն և բնական ու ուրախ կերպով մտնում է մանկական աշխարհ։

Այս Սուրբ Ծննդյան նվերները ոչ միայն շնորհավորանք են Սուրբ Ծննդյան տոնի առիթով։ Դրանք հրավեր են երկխոսության, հնարավորություն՝ երեխաների հետ խոսելու այն լեզվով, որը նրանք զգում և հասկանում են՝ խաղի միջոցով, արվեստի միջոցով, սիրո միջոցով, քայլ առ քայլ՝ ստեղծելով Աստծո և սեփական մշակութային հիշողության հետ ճշմարիտ հաղորդակցություն:

Փազլների շարքի առաջնեկը տպագրվել է ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ հովանավորությամբ՝ «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգի առիթով:

Նիկա Գարեգինի ԱՍԱՏՐՅԱՆ

Նախագծի համակարգող

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ