«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Ի՞նչ կարելի է գնել թոշակառուի օրական 1633 դրամով

Ի՞նչ կարելի է գնել թոշակառուի օրական 1633 դրամով
29.01.2026 | 15:15

Հիշեցնենք,ՙ որ միջին ամսական թոշակը կազմում է 49000 դրամ:

Ահա ցուցակը.

1. մեկ հաց-300 դրամ

2. մեկ մածուն-500 դրամ

3. 250 գրամ պանիր-733 դրամ

4. 20 գրամ կարագ-100 դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից:

Ցուցակի մեջ չեն մտնում կոմունալ վճարը, տրանսպորտային ծախսերը, աղբահանության գումարը, գույքահարկը, դեղերի գումարը, հիգիենայի պարագաները, ջեռուցման ծախսը, հագուստի գնումը և էլի բազմաթիվ ծախսեր։

Շարունակելու ենք այս տեղեկատվության տարածումը մեկ շաբաթ շարունակ, որպեսզի փողից կուրացած ձեր աչքը վերջապես կարդա այն, անհոգի՛ պաշտոնյաներ:

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ