Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ցանկացած պարտադրված քայլ կարող է աշխատել մեր դեմ

Ցանկացած պարտադրված քայլ կարող է աշխատել մեր դեմ
26.02.2026 | 13:20

Մի քանի օր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր է Մերձավոր Արևելքում կամ նրա շուրջ ստեղծել դաշինքների համակարգ՝ պայմանականորեն այն անվանելով «դաշինքների վեցանկյուն»: Այդ համակարգում նա թվարկել էր Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, ինչպես նաև առանց անուններ տալու՝ ակնարկել էր որոշ արաբական, աֆրիկյան և ասիական երկրների: Ըստ Իսրայելի վարչապետի, առաջարկվող դաշինքի նպատակն է լինելու տարածաշրջանում հակակշռել արմատական շիական և սուննիական առանցքներին:

Շուրջ երկու ամիս առաջ, Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի ղեկավարների եռակողմ գագաթաժողովում հայտարարվեց Արևելյան Միջերկրական ծովում արագ արձագանքման ուժեր ստեղծելու հնարավորության մասին: Այդ ընթացքում Իսրայելի վարչապետը՝ ակնարկելով տարածաշրջանում թուրքական ազդեցությանը, հայտարարել է, որ «նրանք, ովքեր երազում են կայսրությունը վերականգնելու և մեր հողերը գերիշխելու համար, թող մոռանան դրա մասին»:

Այսօր Հնդկաստանի վարչապետ Նարանդրա Մոդին, պաշտոնական այցով գտնվում է Իսրայելում, որտեղ Կնեսետում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ «Հնդկաստանն Իսրայելի կողքին է այսօր և ընդմիշտ»:

Այսօր նաև Պակիստանի Սենատը բանաձև ընդունեց, որով դատապարտեց Իսրայելի առաջարկած «Դաշինքների վեցանկյունը», և Հնդկաստանին որպես գործընկեր ներառումը: Ընդունված բանաձևով Պակիստանն այն անվանել է սպառնալիք Ումմայի (իսլամադավան ժողովրդի հավաքական համայնք) միասնության և ամբողջականության համար։

Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված լարվածությանը զուգահեռ, Մեծ Մերձավոր Արևելքում տեղի են ունենում նաև այլ գործընթացներ, որոնց հիմքում, բացի ռազմավարական, տնտեսական շահերից, ընկած են նաև քաղաքակրթական, պատմական ու կրոնական առանձնահառկությունները:

Իմ կարծիքով, Մեծ Մերձավոր Արևելքն առաջիկայում, հավակնում է դառնալ գլոբալ աշխարհի ամենաթեժ կենտրոնը: Մենք աշխարհագրորեն ոչ միայն սահմանակից ենք, այլ գուցե նաև հանգուցային կարևոր կետերից մեկը: Մեզ անհրաժեշտ է ոսկերչական քաղաքականություն, մինչև վերջ հաշվարկված ու ճշգրիտ հիմնավորված դիրքավորում և ժամանակին համընթաց՝ գործընթացներին արձագանքելու և որոշումներ կայացնելու կարողություն: Ցանկացած պարտադրված քայլ՝ կարող է աշխատել մեր դեմ:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 4730

Մեկնաբանություններ