Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Երկաթը պիտի տաք-տաք ծեծել

Երկաթը պիտի տաք-տաք ծեծել
09.06.2026 | 12:38

Ընդդիմությունը լուռ ու խոնարհ կենդանու պես կարծես թե` գնում է խորհրդարան, իսկ ինձ թվում է` կառափնարան։ Իսկ Արփինեն ասում է, մի ընդդվզեք, հլա որ սպասեք, սպասեք։

Ինչի՞, մինչև ե՞րբ։

Քոռ աչքն էլ կտեսնի, բութ սիրտն էլ կզգա, խուլ ականջն էլ կլսի, որ խախտումներ են եղել, սարսափելի խախտումներ։ Աշխարհում ո՞վ է տեսել, տասը տոկոս արդյունքների հիմքի վրա հայտարարել հաղթանակի մասին, կամ ո՞նց կարելի էընտրության ավարտից հետո շարունակել ընտրությունը ուղղորդվող զինվորների մասնակցությամբ։

Երկաթը տաք-տաք են ծեծում։

Սառչող երկաթը մեռածն է։

Ժողովրդին ոտքի հանեք, կամ հրաժարվեք Ձեր մանդատներից։

Ազգը ոչ լիգիտիմ Ազգային ժողովի կարիքը չունի։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2258

Մեկնաբանություններ