Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Այս սցենարը դուք պետք է վաղուց կանխատեսած լինեիք

Այս սցենարը դուք պետք է վաղուց կանխատեսած լինեիք
09.06.2026 | 14:04

Հարգում եմ այն լռությունը, երբ մարդիկ սխալ կանխատեսումներ էին արել, մտել էին մի բանի մեջ, որը իրենց խելքի և կշիռի բանը չէր: Հիմա իրենք դա գիտակցել են և լռում են: Իրոք հարգանքով և նույնիսկ կարեկցանքով եմ վերաբերվում այդ լռությանը: Լրիվ անկեղծ եմ ասում:

Սակայն չեմ հարգում այն լռությունը, երբ պայքարի և կռիվ տալու աղմուկ էիք բարձրացրել, անարդարության դեմ պայքարելու, ամոթով չապրելու, Հայաստանը փրկելու կոչեր էիք անում: Ու հենց առաջին օրը լռեցիք: Այս սցենարը դուք պետք է վաղուց կանխատեսած լինեիք և ունենայիք քայլեր այս սցենարի համար նախատեսված: Եթե այդ քայլը լռելն է, որպեսզի կրքերը հանդարտվեն, հետո գնալն ու տարբեր պատճառաբանությամբ մանդատներ վերցնելը, ուրեմն ոչ միայն ձեզ չեմ հարգում, այլև պայքարելու եմ ձեր կեղծավոր տեսակի դեմ: Ի դեպ, ես կանխատեսել եմ այս սցենարը, և կանխատեսել եմ, որ մանդատներ եք վերցնելու: Լռությունը ձեզ չի փրկելու:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 6126

Մեկնաբանություններ