«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Երբ սեփական քաղաքացին անպաշտպան է, իսկ օտարի շահը՝ գերակա

Երբ սեփական քաղաքացին անպաշտպան է, իսկ օտարի շահը՝ գերակա
05.11.2026 | 12:48

Երբ խոսում եմ ինքնության կապիտուլյացիայի մասին, հենց նմանատիպ վարքագիծն է վկայում այդ վարկածի օգտին։
Ուրեմն՝ նախաքննությունը դեռ չավարտված, դատաքննությունն ու դատական ակտը չկայացած՝ Հայաստանի բոլոր էշելոնների պաշտոնյաներն արդարացնում են ադրբեջանցուն։
Երբևէ տեսե՞լ եք, որ նման ոգևորությամբ պաշտպանեն որևէ հայի... Ես երբևէ չեմ տեսել, որ Քննչական կոմիտեն որևէ շարքային քաղաքացու օգտին նման հայտարարություն անի, մինչդեռ բանտերում, անխոս, բազմաթիվ են նրանք, ովքեր այնտեղ են հայտնվել ոչ դիտավորյալ հանցանքի կամ զանցանքի համար։
Պատճառը վախն է Ադրբեջանի արձագանքից, և որևէ այլ բացատրություն այստեղ փնտրելն անիմաստ է։ Իսկ այդ վախը հենց այն շարժիչն է, որը հասարակության զգալի հատվածի մոտ առաջ է բերել ինքնության կապիտուլյացիա։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ