Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Բաքուն փորձում է իր ուժն ու հեղինակությունը ցույց տալ ոչ միայն Հայաստանի, այլև՝ Ռուսաստանի հաշվին

Բաքուն փորձում է իր ուժն ու հեղինակությունը ցույց տալ ոչ միայն Հայաստանի, այլև՝ Ռուսաստանի հաշվին
30.12.2024 | 10:02

Ո՞րն է Բաքվի նախագահի ուժը, որով նա կարողանում է նաև Ռուսաստանի հետ խոսել վերջնագրերի լեզվով։

Ես միշտ ասել եմ՝ բավական է մեկ քայլ զիջել Ադրբեջանին, և անհավանական արագությամբ կմեծանան նրանց պահանջների ծավալներն ու լկտիության աստիճանը։ Խնդիրն այն է, որ նրանք զիջումն ընկալում են որպես թուլություն:

Հիմա՝ ըստ էության. Բաքուն ռուսական քաղաքական, տնտեսական, ֆինանսական, վերլուծական, ռազմական էլիտաներում ունի իր համախոհները, որոնք ամեն կերպ աջակցում են Բաքվին՝ դրա դիմաց ստանալով վարձատրություն Բաքվի բռնապետից։

Բաքուն փորձում է իր ուժն ու հեղինակությունը ցույց տալ ոչ միայն Հայաստանի, այլև՝ Ռուսաստանի հաշվին։ Ընդ որում, Ռուսաստանի դեպքում Բաքուն ցույց է տալիս նաև Ռուսաստանի վրա ազդեցության իր ունեցած գործիքները։

Ռուսաստանը նախկինում երբեք այսքան ընկրկած չի եղել Ադրբեջանի առաջ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 15809

Մեկնաբանություններ