Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
04.10.2011 | 00:00

...թե վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը («շեստոյը») անչափ ինտենսիվ պայքար է մղում հանցավորության դեմ: Սև դիմակավոր աշխատակիցները մեկ էլ ու անսպասելի հայտնվում են այս կամ այն հաստատությունում-գրասենյակում և սկսում են «պայքարը» «հանցավորության» դեմ` «վերցնելով» ընդհուպ մինչև աշխատակիցների բլոկնոտները, համակարգիչները, այլևայլ իրեր, որպես իրեղեն ապացույց: Ըստ լավատեղյակների` վարչությունը քաղաքականության հետ կապ չունի, սակայն նրա «ուսումնասիրությունների» արդյունքները բավականին հետաքրքիր են նաև այդ տեսանկյունից: Նույնքան հետաքրքիր է վերջիններիս մուտքային աշխարհագրությունը: Դեռ չէր մոռացվել, թե նրանք ինչ «պոլյոտով» էին մուտք գործել Սյունիքի ամենահայտնի գործարարի «օֆիսներ», ինչպես նաև դատական դեպարտամենտ, երբ լուր տարածվեց, որ վերջերս էլ Հովիկ Աբրահամյանի և նրա մերձավորների «օֆիս-ձեռնարկություններում» է «շեստոյն անելիք ունեցել»:

Դիտվել է՝ 2328

Մեկնաբանություններ