Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում հայտարարել է. «Ռազմավարության տեսակետից Ադրբեջանը ընտրել է ՆԱՏՕ-ի հետ ամուր գործընկերային հարաբերությունները, և մենք աջակցում ենք նրան»:
Ռումինիայի խորհրդարանը քննարկում է նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականի հարցը: Նրան պաշտոնանկելու նախաձեռնությունը ձախակողմյան սոցիալ-լիբերալ դաշինքինն է` Վիկտոր Պոնտայի գլխավորությամբ, որ խորհրդարանում մեծամասնություն ունի:
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ծրագրում է անցկացնել վերջին հարյուրամյակի ամենախոշորածավալ բարեփոխումները։ Իշխանությունները մտադիր են մինչև 2020թ. կրճատել զինծառայողների թիվը 20 տոկոսով՝ 102 հազարից հասցնելով 82 հազարի։
Ճապոնիայի խորհրդարանական կոմիտեն, հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա, հայտարարել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի պատճառը մարդկային գործոնն էր։
Կուբայի արևելյան շրջաններում արձանագրվել է ժանտախտի բռնկում։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է հիվանդացության 53 դեպքի մասին, որից երեքը՝ մահվան ելքով։
Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովը․
● ձևակերպեց, որ Հայաստանում սկսվում է պրոքսի պատերազմ (առայժմ տեղեկատվական մակարդակում) ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Դրա «գաղափարական» հիմքերը ձևակերպեց Մակրոնը՝ իր ցինիկ ելույթներով։
● Որևէ կերպ չնպաստեց Հայաստանի եվրաինտեգրմանը...