-
03.05.2020|
22:27
Ռուս վազորդ Դմիտրի Յակուխնիյը կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի ժամանակ սեփական մահճակալի շուրջ վազքի «առաջնություն» է կազմակերպել ու 10 ժամում ավելի քան 100 կմ վազել: Ոչ ստանդարտ վազքի տեսանյութը հայտնվել է Instagram-ում:
-
02.05.2020|
17:55
«Ռոման» ֆուտբոլի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին իր կազմում պահելու համար «Արսենալին» գրավիչ գործարք կառաջարկի։ Ըստ իտալական լրատվամիջոցների` «Ռոման» պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերին կցել նաև 22-ամյա թուրք հարձակվող Չենգիզ Յունդերին:
-
01.05.2020|
21:07
«Ռոմա»-ն Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին իր կազմում պահելու համար «Արսենալ»-ին կառաջարկի այլ ֆուտբոլիստի՝ գրում են Իտալիայի ԶԼՄ-ները:
-
29.04.2020|
14:39
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսին: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հստակեցրել է՝ մայիսի 4-ից ֆուտբոլիստները կարող են սկսել անհատական մարզումները, մայիսի 18-ից ակումբները կարող են ոչ մեծ խմբերով անցնել ընդհանուր մարզումների:
-
26.04.2020|
16:32
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով կասեցված ֆուտբոլի մրցաշրջանը Ֆրանսիայում կարող է վերսկսվել: Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Նոել Լե Գրեի խոսքերով, Ֆրանսիայի գավաթի եզրափակիչը կարող է կայանալ հունիսի 13-ին կամ 20-ին, իսկ 3 օր անց՝ Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը:
-
24.04.2020|
15:26
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի թեմային. «Այս անգամ Ապրիլի 24-ին պետք է տանը մնանք, բայց այնուհանդերձ մենք միասնաբար ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Եկեք հարգենք հիշատակը, եկեք հարգենք կյանքը»:
-
19.04.2020|
23:01
«Յուվենտուս»-ը մտադիր է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին առաջարկել գլխավորել թուրինյան ակումբը՝ գրում են իտալական ԶԼՄ-ները: «Յուվենտուս»-ի ղեկավարությունը փորձելու է օգտագործել «Ռեալի»- տարաձայնությունները և Զիդանին վերադարձնել «Յուվենտուս»` մարզչի կարգավիճակում:
-
17.04.2020|
14:35
Չմշկորդների միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2020-ին գեղասահքի աշխարհի առաջնություն չանցկացնել՜ գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ի սկզբանե պետք է կայանար մարտին Մոնրեալում, սակայն հետաձգվեց և այժմ առհասարակ չի կայանա:
-
14.04.2020|
00:34
Նախագահ Ժոզեպ Բարտոմեուի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով իսպանական «Բարսելոնի» վեց տնօրեն լքել է ակումբը։ Ժամկետից մեկ տարի առաջ լիազորությունների ընդհատումը Բարտոմեուին սպառնում է իմպիչմենտի գործընթաց։ Հեռացման փաստի առաջ է կանգնած նաև ակումբի փոխնախագահ Էմիլի Ռուսոն, որը հայտարարել է, որ «ակումբի դրամարկղից ինչ-որ մեկը գողություն է անում»։
-
10.04.2020|
14:30
Վերջին ժամանակներս բրիտանական մարզական լրատվամիջոցներն ավելի ու ավելի շատ են վերածվում ֆինանսական միջոցներ ներկայացնող հաշվեմատյանների՝ համեմված տնտեսական լուրջ վերլուծություններով։ Պատճառը աշխարհին համակած վարակն է՝ կորոնավիրուսը, որը դեռ հայտնի էլ չէ, թե շոշափելի ապագայում ինչ խորքային փոփոխություններ է մտցնելու բոլորիս կյանքում։