Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    19.06.2020| 00:38
    ...թե ՀՀԿ-ի պա­սի­վու­թյու­նը ԲՀԿ-ի հար­ցում պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ ԲՀԿ-ն վեր­ջի­նիս խնդ­րել է՝ այս փու­լում ՀՀԿ օ­ժան­դա­կու­թյու­նը երևա­ցող չլի­նի:
  • Ասում են...

    Ասում են...

    16.06.2020| 01:00
    ...թե իշ­խա­նու­թ­յու­նում թիվ մեկ մար­տա­կան դրու­թ­յուն է հայ­տա­րար­ված: Գա­գիկ Ծա­ռու­կ­յա­նին առնչ­վող մի քա­նի սցե­նար­ներ քն­նար­կե­լուն զու­գըն­թաց, քն­նարկ­վել է նաև դրանց կի­րառ­ման դեպ­քում իմ­քա­յա­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի սպաս­վե­լիք վար­քա­գի­ծը:
  • Ասում են...

    Ասում են...

    12.06.2020| 01:30
    ...թե իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րը ընդ­դի­մա­դիր­նե­րը ի­րա­կա­նաց­նե­լու են եր­կու փու­լով։
  • Ասում են...

    Ասում են...

    09.06.2020| 00:11
    ...թե չնա­յած իշ­խա­նա­կան թի­մի խոր ֆիաս­կո­յին, այ­նու­հան­դերձ, իշ­խա­նա­կան «ըն­տա­նի­քին» մոտ կանգ­նած­նե­րը հույս­նե­րը չեն կորց­նում` վե­րա­դարձ­նե­լու «աղ­ջիկ վախտ­վա» իշ­խա­նա­կան համ­բավն ու ազ­դե­ցու­թ­յու­նը, և փոր­ձում են ին­ֆո­պա­տե­րազ­մում լո­տե­րը հետ բե­րել` նոր լրատ­վա­մի­ջոց­ներ բա­ցե­լով:
  • Ասում են...

    Ասում են...

    05.06.2020| 00:25
    ...թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի ռեյ­տին­գը վեր­ջին ժա­մա­նա­կաշր­ջա­նում հզոր ան­կում է գրան­ցել. ռեյ­տին­գի ցու­ցիչ­ներն այս պա­հին վերջ­նա­կան չեն։ Կո­րո­նա­վի­րու­սի պայ­ման­նե­րում փոքր-ինչ դժ­վար է հար­ցում­ներ անց­կաց­նե­լը, այ­նու­հան­դերձ առ­կա հար­ցում­նե­րով ակ­նա­ռու է կո­րո­նա­վի­րու­սի սկ­սած բու­մի, տն­տե­սա­կան կո­լապ­սի, ինք­նա­թի­ռա-ա­դա­ման­դա-սի­գա­րե­տա-զեն­քա­յին աղ­մու­կից հե­տո ոչ միայն ռեյ­տինգն ի­ջել է, այլև նրա նկատ­մամբ ան­բա­րյա­ցա­կա­մու­թյան դո­զան է ա­հա­վոր մե­ծա­ցել:
  • Ասում են...

    Ասում են...

    02.06.2020| 00:31
    ...թե ԼՂ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թ­յուն­յա­նի կոն­սեն­սու­սա­յին վեր­ջին նշա­նա­կում­նե­րը, հատ­կա­պես ԱԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նում՝ Մա­սիս Մա­յիլ­յա­նին Ռու­սաս­տա­նում շատ վատ է ըն­կալ­վել: Էլ ա­վե­լի վատ է ըն­կալ­վել Մա­սիս Մա­յիլ­յան-Ար­մեն Գրի­գո­ր­յան «ցե­րե­մո­նիալ» հե­ռա­խո­սազ­րույ­ցը, ո­րով սո­րո­սա­կան «շկո­լան» փոր­ձել է ցու­ցա­նել իր «ան­մա­հու­թ­յու­նը», և դա այն դեպ­քում, երբ Ռու­սաս­տանն ան­վերջ հաս­կաց­նում էր հայ­կա­կան կող­մին, որ ի­րենք պրոբ­լեմ ու­նեն թե՛ Սամ­վել Բա­բա­յա­նի (որն էլ ար­դեն Ար­ցա­խում ԱԱԽ քար­տու­ղար է), թե՛ Մա­յիլ­յա­նի հետ։
  • Ասում են...

    Ասում են...

    26.05.2020| 00:31
    ...թե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը գի­տի մա­նի­պու­լ­յա­ցիա­յի բո­լոր 400 ձևե­րը: Ա­ռա­ջի­կա­յում «մեծ կոմ­բի­նա­տորն» ու նրա շր­ջա­պա­տը պլա­նա­վո­րել են «ֆեյք-մաք­սա­նեն­գու­թ­յուն» օ­պե­րա­ցիան, ո­րի սցե­նա­րը հե­տև­յալն է. հենց Երևա­նի օ­դա­նա­վա­կա­յանում «հայտ­նա­բե­րում» են այլ եր­կիր թռ­չող ինք­նա­թի­ռի «Товары народного потребления» մակն­շու­մով ապ­րան­քը, ձեր­բա­կա­լում են մե­ղա­վոր­նե­րին, ցույց տա­լով, որ ա­ռա­ջի­նը հենց ի­րենք են պայ­քա­րում մաք­սա­նեն­գու­թ­յան դեմ ու դրա­նով ար­դա­րու­թ­յուն հաս­տա­տում ա­մե­նուր
  • Ասում են...

    Ասում են...

    22.05.2020| 00:33
    ...թե վեր­ջին բա­ցա­հայ­տում­ներն «Իմ քայ­լում» ուղ­ղա­կի շոկ են ա­ռա­ջաց­րել: Ա­ռանց այն էլ Նի­կո­լի վեր­ջին պահ­ված­քը ՔՊ վար­չու­թյան, խմ­բակ­ցու­թյան նիս­տե­րի ժա­մա­նակ, երբ ոչ ա­դեկ­վատ լեք­սի­կո­նով ու խիստ ան­հա­վա­սա­րակ­շիռ «շան լափ» էր թա­փել «անհ­նա­զանդ» պատ­գա­մա­վոր­նե­րի, հան­րաք­վեի հար­ցում ի­րեն «քա­շած» Վա­հագն Հո­վա­կի­մյա­նի վրա, բա­զում հար­ցա­կան­ներ էր ա­ռա­ջաց­րել իմ­քայ­լա­կան­նե­րի մոտ, իսկ սի­գա­րե­տա­յին ու ա­դա­ման­դա­յին բու­մե­րը, մա­նա­վանդ Մի­քա­յել Մի­նա­սյա­նի վեր­ջին ակ­նար­կից հե­տո (թիմն ու­նի Նի­կո­լին փո­խա­րի­նող մեկ-եր­կու ա­դեկ­վատ­ներ), շատ հե­ռուն գնա­ցող եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի տե­ղիք են տվել:
  • Ասում են...

    Ասում են...

    19.05.2020| 00:45
    ...թե սո­րո­սա­կան­ներն ան­չափ դժ­գոհ են Փա­շի­ն­յա­նից, ինչն էլ այլևս չեն թաքց­նում. հե­ղա­փո­խո­թ­յան ժա­մա­նակ ձեռք բե­րած պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը վեր­ջինս չի կա­տա­րում, սահ­մա­նափա­կում, ար­գե­լա­պատ­նե­շում է նրանց «ա­ռա­ջըն­թա­ցը»:
  • Ասում են...

    Ասում են...

    15.05.2020| 00:33
    ...թե խոր­հր­դա­րա­նա­կան վեր­ջին մի­ջա­դե­պից հե­տո ճամ­փա ան­ցած քայ­լա­կան­նե­րը սկ­սել են բա­ցար­ձակ չվս­տա­հել Փա­շի­նյա­նին. խմ­բակ­ցու­թյու­նում մեծ լար­վա­ծու­թյուն է տի­րում. Փա­շի­նյա­նի ան­կան­խա­տե­սե­լիու­թյու­նը սկ­սել է նյար­դայ­նաց­նել, ան­հան­գս­տու­թյուն պատ­ճա­ռել բո­լո­րին։