Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Աշնանային ցուցահանդեսների մեկնարկը

Աշնանային ցուցահանդեսների մեկնարկը
12.09.2012 | 18:43

Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում վաղը ժամը` 15.00-ին, կբացվի «Արցախի ժամանակակից կերպարվեստը» ցուցահանդեսը։ Արցախաբնակ շուրջ 20 նկարիչ կներկայանա Հայաստանի արվեստասեր հանրությանը 80-ից ավելի աշխատանքներով։

Հիմնականում կներկայացվեն քանդակագործական, գեղանկարչական, գրաֆիկական և գործեր։ Սա որոշակի ավանդույթի շրջանակներում է։ Արցախի նկարիչները պարբերաբար հանդես են գալիս հանրապետության գլխավոր կերպարվեստային համալիրում։ Արցախի նկարիչների միության նախագահ Լենորդ Զաքարյանը նշեց, որ Հայաստանում հանդես գալը հայկական երկրորդ հանրապետության ստեղծագործողների համար և՛ մեծ պատասխանատվություն է, և՛ մեծ պատիվ։ Պետք է նաև նշել, որ ցուցահանդեսն ընդամենը տուրք չէ ավանդույթին։ Հայաստանի և Արցախի նկարիչների միությունների միջև խոր և հեռանկարային կապեր են ստեղծվել` սկսած 1998-ից։ Նաև նշենք, որ ցուցահանդեսները միշտ էլ մեծ հետաքրքրություն են ներկայացրել։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ