Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հոբելյանական ցուցահանդես

Հոբելյանական ցուցահանդես
30.10.2012 | 15:36

Այսօր ժամը 18.00-ին` Հայաստանի նկարիչների միությունում կբացվի միության հիմնադրման 80-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես։ Կերպարվեստի նմուշները ներկայացված են 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերի ցուցասրահներում։ Ցուցահանդեսին մասնակցում են ինչպես նկարիչների միության անդամները, այնպես էլ տարբեր նկարիչներ և քանդակագործներ։ Ավելի քան 500 օրինակ գեղանկարչական, գրաֆիկական, դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործություններ են հանձնվում արվեստասեր հանրության դատին։ Նշենք, որ ՀՆՄ անդամ յուրաքանչյուր կերպարվեստագետ մասնակցում է ցուցահանդեսին, այսպես ասած, ի պաշտոնե։ Միությանը դեռևս չանդամագրված ստեղծագործողների աշխատանքներն ընդունվել են ցուցադրության համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ