Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Ամանորի գիշերը սպասարկվել է 641 կանչ

Ամանորի գիշերը սպասարկվել է 641 կանչ
01.01.2013 | 17:57

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տեղեկացմամբ, Երևանում Ամանորի գիշերը սպասարկվել է 641 կանչ, ինչը մյուս օրերի համեմատ ավել է 100-ով: Ի դեպ, նախորդ տարիներին Ամանորին ևս նույնքան կանչ է սպասարկվել: «Շտապօգնության» կողմից իրականացվող միջոցառումների ժամանակ որևէ արտառոց միջադեպեր չի գրանցվել, փողոցներում նույնպես կանչեր չեն եղել:

Նշենք, որ նրանց մեծ մասը վերաբերվել է սիրտ-անոթային հիվանդություներին, ապա` վնասվածքներին: Հիմնական գանգատները կապված են եղել ճնշման տատանման, վատ ինքնազգացողության հետ:

Դիտվել է՝ 8715

Մեկնաբանություններ