ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

«Այսօր աղանդները գլուխ են ջարդում»

«Այսօր աղանդները գլուխ են ջարդում»
11.07.2013 | 17:16

«Մեր մեղքով է, որ այսօր մեր լեզուն այսպիսի վիճակում է»,- այսօր «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով հայոց լեզվի պաշտպանության խնդրին, ասաց «Օգոստոսի 23. Ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆԸ` հավելելով, թե ամեն մեկիս անտարբերության արդյունքում է, որ հայերենը շարունակ «ոտնահարվում» է: «Դարեր շարունակ գոյատևել ենք մեր մի քանի հենասյուների շնորհիվ` լեզու, կրոն, մշակույթ: Այսօր աղանդները գլուխ են ջարդում, մշակույթն էլ միայն սերիալների վրա է հիմնված, մնում է լեզուն, որը հասել է այն աստիճանի, որ անգամ օտարերկրյա կազմակերպություններն են արհամարհում մեր լեզուն»,- ասաց ակումբի հյուրը` օրինակներով փաստելով, թե ինչպես են արհամարհում հայերենը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ