Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

2014-ի կորուստները

2014-ի կորուստները
03.01.2015 | 14:54

2014-ին կյանքից հեռացան գրող Լևոն Խեչոյանը, կոմպոզիտոր Արամ Ղարաբեկյանը, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը, դերասան Կարեն Ջանգիրովը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, Խորհրդային Հայաստանի կոմկուսի նախկին առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը, դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը, մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, լրագրող Սամվել Ավագյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը, կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը, գործարար Հրանտ Վարդանյանը, քանդակագործ Արա Շիրազը, Երևանի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ