Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Անահիտ» մուլտֆիլմը` Գյումրիում

«Անահիտ» մուլտֆիլմը` Գյումրիում
07.01.2015 | 19:34

Հունվարի 8-ին, ժամը 15:00-ին, Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան:

Մուլտֆիլմը նկարահանվել է Ղազարոս Աղայանի «Անահիտ և Վաչագան» հեքիաթի հիման վրա: ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ (3D): Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցի հմուտ մուլտիպլիկատորների և անիմացիայի գիտակների շնորհիվ այն լիովին նոր հարթության վրա է բարձրացնում հայկական ժամանակակից մուլտարտադրությունը:

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ