Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դմիտրի Խվորոստովսկին բուժման կուրս կանցնի Լոնդոնում

Դմիտրի Խվորոստովսկին բուժման կուրս կանցնի Լոնդոնում
26.06.2015 | 12:18

Հանրահայտ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին բուժման կուրս կանցնի Լոնդոնի «Ռոյալ Մարսդեն» կլինիկայում: Գլխուղեղի ուռուցքի վերաբերյալ բժիշկները ոչինչ հստակ ասել չեն կարող, քանի դեռ չեն անցկացվել մանրակրկիտ հետազոտություններ։ Դմիտրի Խվորոստովսկին Լոնդոնում է, նրա հետ են կինը՝ Ֆլորանսը, որդին և դուստրը:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ