Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Բա ասում եք՝ մենք «արիական» ա՞զգ ենք

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Բա ասում եք՝ մենք «արիական» ա՞զգ ենք
16.03.2016 | 23:13

«Շատ չէ. մի տասը տարի հետո մեր նմանները կվերանան, երիտասարդությունն էլ հողերը չի մշակի, և էս երկիրն էլ կդառնա տափաստան»: Հիմա հասկանում ե՞ք, թե մեր երկիրը ոնց է դարերի ընթացքում տափաստան դառել: Այ այսպես. ռանչպար մարդուն ստիպել են՝ քոքահան անի իր այգին, պարապ նստի տունը, հետո էլ գաղթի ճանապարհը բռնի: Հետո էլ տեսել են՝ մարդ չի մնացել, որ գռփեն՝ իրենք էն բռնել գաղթի ճանապարհը: Բա ասում եք, թե մենք «արիական» ազգ ենք, շումերները մեր նախնիներն են եղել, ֆլան - ֆստան... Բայց կարող է և ճիշտ եք՝ մեր նախնիներն են եղել: Շումերներն էլ մեզ նման իրենք իրենցից հոգնած, վերացան, գնացին աշխարհի երեսից: Ոնց որ էսօր մի ջահել վարսավիր էր ասում, թե «Նադաել եղավ էս ազգի ձեռը» և որ ռուսերեն է սովորելու ու գնա Ռուսաստանում վարսավիրություն անի:

Դիտվել է՝ 4216

Մեկնաբանություններ