Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Հայաստանը միտումնավոր սարքում են սնանկ երկիր

Հայաստանը միտումնավոր սարքում են սնանկ երկիր
30.08.2024 | 15:31

Հայաստանի արտաքին պարտքը 2018-ին եղել է 5,7 միլիարդ դոլար, հիմա 12,2 միլիարդ դոլար է: Նիկոլ Փաշինյանը , երբ ընդդիմադիր պատգամավոր էր, խորհրդարանում աղմկում, ձայնը երկինք էր հասցնում, երբ կառավարությունը նոր վարկ էր վերցնում։ Փաշինյանը Հայաստանը նստեցրել է վարկային ասեղին, ինչպես թմրամոլի։ Փաշինյանի իշխանությունը ամեն տարի 1 միլիարդ դոլար վարկ է վերցնում, որ անարդյունավետ աշխատող պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանի, որպեսզի ՔՊ-ականները Երևանում տներ գնեն, հիպոթեկի վարկեր փակեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը մինչև 2026թվականը մնաց իշխանության, Հայաստանի արտաքին պարտքը կհասնի մոտ 15 միլիարդ դոլարի։ Անցած 6 տարում Հայաստանում տնտեսական ոչ մի մեծ ծրագիր չի իրականացվել, արտերկրից պարտք վերցնելով՝ ճոխ ապրում են։ Բա ի՞նչ եղավ հարկային մուտքերի աննախադեպ աճը, «նախկինների» արած թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելը։ Հայաստանը սարքել են գժանոց՝ բաց երկնքի տակ, երբ զինված թուրքը սարի հետևն է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5246

Մեկնաբանություններ