Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ.երկուսի անունները հայտնի են

«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ.երկուսի անունները հայտնի են
18.05.2017 | 00:48

Երևանում հունիսի 6-ին կայանալիք «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ: Նրանցից երկուսի անուններն արդեն իսկ հայտնի են.երրորդ գեղեցկուհու անունը պարզ կդառնա ավելի ուշ: Արփինե Բալյանը և Մարինե Մարգարյանն արդեն իսկ մեծ փորձ ունեն, հասցրել են մասնակցել գեղեցկության մրցույթների ու ամենատարբեր ցուցադրությունների: Գեղեցկուհիները պատրաստվում են հավուր պատշաճի ներկայացնել սեփական երկիրը, որպեսզի հաղթական դափնին բաժին հասնի հենց Հայաստանին:

Հիշեցնենք, որ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և և «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երևան)՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի։ «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։

«ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:

Տեղեկացնենք, որ միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը:

Տեղեկույթ`«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնող մասնակիցների մասին Արփինե Բալյանը ծնվել է 1992 թ.Երևանում: 13 տարեկանից զբաղվում է պարով: 2010 թ.մասնակցել է SuperModel (3-րդ տեղ) և Միսս Ուսսուրիյսկ մրցույթներին (2-րդ տեղ): 2013 թվականից սովորում է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում:

Մարինե Մարգարյանը ծնվել է 1995թ. Երևանում: Մանուկ հասակից հաճախել է պարի, սովորել է «Դո-Ռե-Մի»վոկալ ստւդիայում: 10 տարեկանում արժանացել է «ՄԻՍՍ ՀՄԱՅՔ» մրցանակին, մասնակցել տարբեր միջազգային մրցույթների և գրավել մրցանակային հորիզոնականներ, ինչպես նաև հանդես եկել նորաձևության ցուցադրությունների ժամանակ: Ավարտել է «ATEX» նորաձևության կենտրոնը: Այժմ սովորում է Հայ-ռուսական համալսարանի Կառավարման ֆակուլտետում:

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ