Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մահացել է երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանը

Մահացել է երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանը
19.02.2018 | 21:51

Այսօր՝ փետրվարի 19-ի առավոտյան, մահացել է ճանաչված ու սիրված երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանը: Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր էր: Կատարում էր համաշխարհային հիթեր ու ժողովրդական երգերի լավագույն նմուշների մշակումներ, սեփական ստեղծագործություններ:


Վերջին տարիներին նա վատառողջ էր և պայքարում էր անբուժելի հիվանդության դեմ:

Դիտվել է՝ 1283

Մեկնաբանություններ