Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Տիգրան Մանսուրյան. Մեր ամբողջ կռիվը՝ մեր տունը, հողը, այգին, ավանդույթը, սրբությունը, հայոց լեզուն պահելու ուղղությամբ է

Տիգրան Մանսուրյան. Մեր ամբողջ կռիվը՝ մեր տունը, հողը, այգին, ավանդույթը, սրբությունը, հայոց լեզուն պահելու ուղղությամբ է
01.10.2020 | 13:23

Տիգրան Մանսուրյանը սեպտեմբերի 27-ից սկսված Արցախի պատերազմի առնչությամբ իր խոսքն է հղել.

«Մեր ամբողջ կռիվը մեր տունը, հողը, այգին, ավանդույթը, սրբությունը, Հայոց լեզուն պահելու ուղղությամբ է։ Ես մի շաբաթ առաջ չէի պատկերացնի մեր այսքան զորավոր լինելու իրողությունը։ Գալիս է պահը եւ տեսնում ես, որ ժողովուրդը դառնում է մեկ ընտանիք, հարազատ ընտանիք. սրանք երեւան եկան մի քանի օրում, մի քանի թշնամական համազարկերի արդյունքում գոյացավ այս հրաշալի բռունցքները։ Այնքան անսովոր է, այնքան մարդկայնորեն անընդունելի այն պահից, երբ մեկը կարող է քնած մարդուն կանցնահարել եւ նրան իշխանությունը հերոս համարի. սա պատմության մեջ եզակի ստորության, նողկանքի արտահայտություն կարող է լինել։ Այս բաները խորթ են հային, որն ընդամենը իր տունը, սրբությունը, իր հողը պահպանելու խնդիր ունի»: Տիգրան Մանսուրյանը հույս է հայտնել, որ հայ ժողովրդի համար այս պատմական պահը բարիով կվերջանա. «Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով, հոգով մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք։ Թող կամոքն Աստծո բարիով վերջանա հայ ժողովրդի համար այս պատմական պահը եւ անցնենք մեր գոյութունական մեր հաջորդ փուլը, նորից շինարարական գործունեություն, նորից առօրեական կյանք՝ իր բոլոր էջերով։ Ես հավատում եմ այդ վաղվա օրվան»։

Դիտվել է՝ 2590

Մեկնաբանություններ