ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ասում են...

Ասում են...
09.10.2020 | 00:17

...թե պա­տե­րազ­մա­կան այս օ­րե­րին երկ­րի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան ղե­կա­վա­րի փո­փո­խու­թյու­նը չա­փա­զանց շատ հար­ցեր է ծնում, հատ­կա­պես հի­մա, երբ Փա­շի­նյա­նը դար­ձյալ «դա­վա­ճան­նե­րի» փնտր­տու­քի մեջ է։ Ա­սում են նաև, թե այս փո­փո­խու­թյունն ուղ­ղորդ­ված է դր­սից և մի նոր իշ­խա­նա­փո­խու­թյան նա­խա­պատ­րաս­տա­կան շր­ջա­նի սկիզբ կա­րող է լի­նել։ Ա­մեն դեպ­քում շատ հե­տաքր­քիր շր­ջա­դար­ձի մա­սին է փաս­տում այս պաշ­տո­նան­կու­թյու­նը։

Դիտվել է՝ 38156

Մեկնաբանություններ