Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Աշոտ Մինասյանի ձերբակալությունը դատարանն իրավաչափ է համարել

Աշոտ Մինասյանի ձերբակալությունը դատարանն իրավաչափ է համարել
15.11.2020 | 22:28

Դատավորը գտավ, որ Մինասյանի ձերբակալությունն իրավաչափ է, լրագրողներին հայտնեց Աշոտ Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը: «Դատական ակտը դիտարկել տրամաբանության իրավունքի տիրույթում հնարավոր չէ: Դիտարկել քաղաքական իրադարձությունների զարգացումների տիրույթում միանշանակ է», - ասաց Վարդևանյանը: Պաշտպանն ընդգծեց, որ փաստական տվյալները զրո են:

Դիտվել է՝ 3226

Մեկնաբանություններ