ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ասում են

Ասում են
21.03.2022 | 07:24

Ադրբեջանցիների դիրքերի առաջ գալն ու ՊՆ-ի հայտարարության իմաստը չհասկացողներին պարզ բացատրեմ՝ կատարվում է սահմանազատման ու սահմանագծման գործընթաց, որի մասին կառավարությունը վախենում է պարզ հայտարարել, սակայն ծածուկ կերպով կատարում է: Մի քանի գյուղերի զիջման ժամանակ նույնպես չզարմանաք, թե ինչ է կատարվում:


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 37021

Մեկնաբանություններ