Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Քիրվա-դոստային» հոգեբանություն

«Քիրվա-դոստային» հոգեբանություն
21.05.2022 | 10:01

Մի 15-20 տարի առաջ Տավուշի սահմանային գյուղերից մեկում էի, և, բնականաբար, խոսք գնաց հայերի ու թուրքերի հարաբերություններից:
Զրուցակիցներիցս մեկը, որ մեջների տարիքովն էր, սկսեց Գյուլնազ տատի հեքիաթներ, «քիրվա-դոստային» գովերգող խոսքեր ասել, պատմել, թե լավ ու բարեկամական հարաբերություններ են եղել:


Ես էլ չդիմացա ու ասացի. «Եթե դու Սումգայիթի, Բաքվի ջարդերից, Արցախյան պատերազմից, Ոսկեպարի ու սահմանային մյուս դեպքերից հետո այդպես ես խոսում, ես արդեն չեմ զարմանում, որովհետև քո նման թուրք սիրողներ էլի կան, որովհետև ձեր նմանների գյուղերում, երբ տղամարդիկ սար, հանդ, դաշտ էին գնում, ձեր մայրերին թուրքերը դոմփում էին, ու ձեզ նման թուրք սիրող լակոտ-լուկուտ էր ծնվում»:
Բնականաբար, ձենը կտրեց, որովհետև գիտեր, որ հաջորդը բռունցքս էր լինելու մռութին...
Հիմա էդ լակոտներից շատ կան, երևի դրանց սերունդներից են ու Հայաստանն արդեն մաս-մաս նվիրում են իրենց հայրենակիցներին:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 10052

Մեկնաբանություններ