ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ասում են

Ասում են
19.11.2022 | 10:47

Հայաստանում կան մարդիկ, որոնք ՈՒկրաինան ավելի շատ են սիրում, քան՝ Հայաստանը, քանի որ ՈՒկրաինան սիրելու համար վճարվում են, իսկ Հայաստանը սիրելու համար՝ ոչ:
Իրականում նրանք ո՛չ ՈՒկրաինան են սիրում, ո՛չ էլ Հայաստանը: Նրանք ուղղակի փողն են սիրում, իսկ փողից առավել պաշտում են այդ փողը տվողին:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 110604

Մեկնաբանություններ