«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Ասում են

Ասում են
20.03.2023 | 23:46

Թուրքիան այժմ ծանր վիճակում է. Եկեք օգտվենք այդ հանգամանքից: Մենք նրան դուրս ենք մղելու Կենտրոնական Ասիայից, պառակտելու ենք նրա ազդեցությունն Ուկրաինայում, դուրս ենք մղելու Հարավային Կովկասից, որոշակի ուժեր կբարձրացնենք Թուրքիայում և կվերադարձնենք մեր պետությանը այն, ինչը պատմականորեն մեզ է պատկանում՝ Կոստանդնուպոլիսը։ Խաչ կկանգնեցնենք Սուրբ Սոֆիայի եկեղեցու վրա... Միգուցե հերի՞ք է։ Եկեք հետ վերցնենք այն։ Ռուսաստանի հարավն իրենցն են համարում։ Իսկ ինչո՞ւ չենք կարծում, որ այն երբեք իրենցը չի եղել։ Թուրքը թուրք չէ։ Թող նրանք նայեն հայելու մեջ: Եկեք օգտագործենք այնտեղ տիրող ճգնաժամը։ Փառք Աստծո, ճգնաժամ է։ Ճգնաժամը պետք է ավարտվի մեր տարածքների վերադարձով:

Սեմյոն Բաղդասարով

Դիտվել է՝ 93204

Մեկնաբանություններ