Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Զարմանալիորեն ամեն ինչ մարդկային է, ամեն ինչ վերցված է կյանքից

Զարմանալիորեն ամեն ինչ մարդկային է, ամեն ինչ վերցված է կյանքից
24.01.2024 | 11:18

Երբ կարդում ես սամուրայների վարքագծի կոդեքսը, զարմանալիորեն ամեն ինչ մարդկային է, ամեն ինչ վերցված կյանքից։

Սամուրայները որպես պետության պահապաններ, չէին կարող գյուղացուց ավելի հարկ պահանջել, քան նախատեսված էր, սամուրայներին արգելված էր հանցանք գործելը, ավելին` իրենք պետք է կանխեին ցանկացած հանցանք պետության, գյուղացու և անվտանգության դեմ։

Նույնկերպ սամուրայը չէր կարող իր ուժը կիրառել խեղճի ու անզենի նկատմամբ, այլ պարտավոր էր օգնել թույլին։

Սրանք պատվիրաններ էին, որոնց կարելի է հանդիպել եվրոպական ասպետների մոտ, հայ ռազմիկների մոտ, տարբեր կրոնների պատվիրաններում։

Բայց մի բան կար, որ սամուրային առանձնացնում էր մնացած բոլորից` սամուրայները մինչև վերջ հավատարմորեն ծառայում էին իրենց տիրակալին, և եթե վարքագծի խախտում էին թույլ տալիս, ապա անպատվությունը մաքրում էր ինքնասպանության (խարակիրի) հատուկ ծեսը։

Եվ երևի թե պատահական չէր, որ ազգային հերոս Մ. Մելքոնյանը հենց սամուրայների ճանապարհի հետևից հասավ հեռավոր Ճապոնիա, սամուրայների մարտարվեստում վարպետանալու և Միյամոտո Մուսաշիի հաղթանակների ուղին շարունակելու։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6956

Մեկնաբանություններ