Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Եկե՛ք, տեսե՛ք, ոգեշնչվե՛ք

Եկե՛ք, տեսե՛ք, ոգեշնչվե՛ք
24.01.2024 | 13:13

Հատված «Գեբելսի ճակատագիրը» ֆուտուրիստական տրագիկոմեդիայից։

Հեղինակ՝ ես։

«ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ — Վկա Գեբելս, խնդրում եմ բարձրացնել աջ ձեռքը և հայտարարել, որ Դատարանի առջև կասեք ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից։

ԳԵԲԵԼՍ — Պատվարժա՛ն դատարան, ես առարկում եմ իմ նկատմամբ այս ակնհայտ ծաղրուծանակի դեմ։ Երբ որոշվեց փոխօգնության կարգով ինձ դժոխքից գործուղել ձեր բարեկամական պետություն, ես չէի պատկերացնում, որ կենթարկվեմ այսպիսի նվաստացման։ Ինչպե՞ս կարող եմ ես՝ Երրորդ ռեյխի պրոպագանդայի ռեյխսմինիստրը, ասել ճշմարտությունը, այն էլ՝ ողջ ճշմարտությունը, առավել ևս՝ ոչինչ բացի ճշմարտությունից։

ԴԱՏԱԽԱԶ — Միանում եմ վկայի առարկությանը։ Մեզ չի՛ հետաքրքրում ճշմարտությունը։ Մեզ հետաքրքրում է միայն օրենքը։

ՊԱՇՏՊԱՆ — Հարգելի դատախազ, բայց ախր այդ պահանջը հենց օրենքում է գրված։

ԴԱՏԱԽԱԶ — Գրվածը՝ գրված է։ Բայց օրենքը գրողները վստահաբար նկատի չեն ունեցել, որ այն պետք է կիրառվի վկա Գեբելսի նկատմամբ։ ՈՒրեմն այդ պահանջը նրա նկատմամբ չպետք է կիրառվի։

ԳԵԲԵԼՍ — Վա՜յ, մամա ջան, էս ու՜ր եմ ընկել»։

Քիչ մնաց։

Շուտով ողջ տրագիկոմեդիան կավարտեմ։

Շուտով կավարտվի նաև հայտնի «Գեբելսի գործը»։

Վաղը (24.01.2024-irates.am) ժամը 13:30-ին կայանալու է այդ հիանալի գործով վերջին նիստերից մեկը։

Եկե՛ք, տեսե՛ք, ոգեշնչվե՛ք։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 9052

Մեկնաբանություններ