Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Որտեղ՝ հաց, էնտեղ՝ կաց»-ը մեր տունը քանդեց

«Որտեղ՝ հաց, էնտեղ՝ կաց»-ը մեր տունը քանդեց
19.03.2024 | 20:10

Ոսկեպարցիների հետ Նիկոլի հանդիպման մոնտաժված վիդեոն եմ նայում․ նայեք՝ ինչ թեզ է տանում․ ասում է՝ «դե, ժամանակին էլ լիքը մարդ Ոսկեպարից գնաց»: Մարդկանց փորձում է համոզել, որ գյուղից գնալու դեպքում իրենք ամեն ինչով կապահովեն (մեբել, սեղան-աթոռ, հեռուստացույց. մեջբերումը՝ բառացի)։

Իրականում իրավիճակի ողբերգությունը գիտե՞ք որն է, որ սա տենց էլ չհասկացավ, որ էդ տուն կոչվածը մենակ էն չորս պատը չի, որի ներսում ապրում ես։ Նիկոլ, իմ (մեր) ու քո պատկերացրած տան գաղափարը լրիվ այլ է․ մենք տուն ասում ենք էն հողին, որի վրա ծնվել ենք, մեր հայրերն են ծնվել, պապերը ու թաղված են էդ հողում․ տունը էդ ցույց տալով չի, դա զգալով է, մինչև հողը չես զգում բռիդ մեջ՝ տուն չի դառնում։

Եթե քո ասած լոգիկայով գնանք՝ հայի համար Վելինգտոնի, Ռոտերդամի, Խաբարովսկի տունն էլ է տո՞ւն, Օձունի ու Ջուջևանի՞նն էլ։

Տունը՝ հողն է, հայրենի հողը, էմոցիոնալ կենաց չեմ ասում, ուղղակի փորձում եմ մարդկանց հասկացնել, որ «որտեղ՝ հաց, էնտեղ՝ կաց»-ը մեր տունը քանդեց։ Հիմի դու ոսկեպարցուն ու բաղանիսցուն եկել ասում էս՝ «ես քեզ Իջևանում կվարտիրա կտամ», բա իրենց հոր ու պապի գերեզմանն ի՞նչ անեն էդ մարդիկ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6989

Մեկնաբանություններ