Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Եթե ունեք գեթ մեկ հնարավորություն, գնացեք Կիրանց ու կանգնեք մարդկանց կողքին

Եթե ունեք գեթ մեկ հնարավորություն, գնացեք Կիրանց ու կանգնեք մարդկանց կողքին
21.04.2024 | 12:07

Անկախ նրանից՝գիտե՞ք, թե որտեղ է Կիրանցը, և ովքեր են ապրում այնտեղ, պիտի կանգնել տեղի բնակիչների կողքին և պաշտպանել հայրենիքի այդ հատվածը։

Առնվազն 3 տարի շարունակ խոսել եմ Կիրանցին սպառնացող վտանգների մասին, ու թեև մարդիկ գերադասում էին խուլ ու համր լինել, միևնույն է, Կիրանցը մերն է, կիրանցիները մեր եղբայրներն ու քույրերն են, հետևաբար, ես շարունակում եմ պայքարել Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, ամբողջ Տավուշի ու ամբողջ Հայաստանի համար՝ աչքի առաջ ունենալով Արցախը ազատագրելու նպատակը։

Եթե ունեք գեթ մեկ հնարավորություն, անպայման գնացեք Կիրանց ու կանգնեք մարդկանց կողքին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6230

Մեկնաբանություններ