Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Կիրանցից 57 կամ 58 անշարժ գույք լինելու է նոր սահմանին կից

Կիրանցից 57 կամ 58 անշարժ գույք լինելու է նոր սահմանին կից
05.06.2024 | 11:31

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտնեց, որ ինքը, նայելով կադաստրային քարտեզին, կարող է ասել, որ գյուղից 57 կամ 58 անշարժ գույք լինելու է նոր սահմանին կից, որոշ դեպքերում սահմանը մտնելու է Կիրանցի բնակչին պատկանող տարածքի մեջ։ Նրան հարցրի պետության կողմից Կիրանցի բնակիչներին տրվելիք փոխհատուցման մասին, նա ասաց, որ այդ հարցերով չի զբաղվում, կեղծ ու վիրավորական համարեց այն տեղեկությունը, թե ինքը համագյուղացիներին համոզել է պետությունից փոխհատուցում վերցնել։ Կիրանցի բնակիչ Մհեր Սիմոնյանը, ում տունն անցնելու է Ադրբեջանին, քանդում է իր տունը։ Խանում Թամրազյանը, ում տունը ևս անցնելու է Ադրբեջանին, նույնպես քանդելու է իր տունը։ Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ Կիրանցի խորհրդանիշ արծիվը, որն ապամոնտաժել են, կտեղադրվի միջպետական ավտոճանապարհի եզրին՝ նոր կառուցվող ճանապարհի մուտքի մոտ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6019

Մեկնաբանություններ