Պարադիգմի կտրուկ փոփոխությունը և անցումը դեպի Եվրամիության հարթակ, մեր կարծիքով, անխուսափելիորեն կապված կլինի ՀՆԱ-ի անկման և հայկական բիզնեսին, տնտեսությանն ու Հայաստանի հասարակ քաղաքացիների կենսամակարդակին լուրջ հարվածների հետ։ Հայ քաղաքական գործիչները երբեմն ասում են, որ հայ հասարակության մեջ տրամադրություն կա ԵՄ-ին անդամակցելու օգտին։ Նման տրամադրություններ, հավանաբար, կան, բայց, ինչպես կարծում ենք, նույնքան ուշադրության արժանի են Հայաստանի այն քաղաքացիների տրամադրությունները, որոնք մտածում են իրենց երկրի ապագայի մասին եվրասիական ընտանիքում և եվրասիական ինտեգրման շրջանակներում:
Միխայիլ Գալուզին
ՌԴ փոխարտգործնախարար